Դեպքեր, բացահայտումներ
«Պահեստային մասեր»մարդու համար
Արհեստական օրգանների աճեցումն արդեն իրականություն է: Աշխարհում արդեն մի քանի տասնյակ, մասամբ, կենսաինժեներական մարդիկ են ապրում: Ինչ և ինչպես են փոխում մարդու օրգանիզմում:
Մաշկ և աճառներ
Դրանք աճեցնելն ամենադյուրինն է, բավական էր միայն օրգանիզմից դուրս մաշկային և աճառային բջիջներ բազմացնել: Աճառներն արդեն 16 տարի փոխպատվաստում են, այն բավական տարածված վիրահատություն է:
Արյունատար անոթներ
Դրանք առավել դժվար է աճեցնելը, քան մաշկը: Քանի որ դրանք խողովակաձև օրգաններ են, որոնք երկու տեսակի բջիջներ ունեն. մի տեսակը պատում է ներքին մակերեսը, իսկ մյուսը` ձևավորում արտաքին պատերը: Անոթներն առաջինն աճեցրել են ճապոնացիները 2004 թվականին Կիոտոյի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Կաձուվա Նակաոյի ղեկավարությամբ: Մի քիչ ավելի ուշ, 2006 թվին, ԱՄՆ Մինեապոլիսի Մինեսոթայի համալսարանի ցողունային բջիջների ինստիտուտի տնօրեն Քաթրին Վերֆեյլը ներկայացրեց աճեցրած մկանների բջիջները:
Սիրտ
Գերմանիայում արդեն 16 երեխայի փոխպատվաստել են սրտի փականներ, որոնք աճեցվել են խոզի սրտի հիմնակմախքի վրա: Երեխաներից երկուսն այդպիսի փականներով ապրում են արդեն 8 տարի և փականներն աճում են սրտի հետ միասին: Ամերիկա-հոնկոնգյան գիտնականների խումբը խոստանում է 5 տարի անց սկսել ինֆարկտից հետո սրտի«կարկատանի» փոխպատվաստումը, իսկ անգլիացի կենսաինժեներների խումբը պլանավորել է 10 տարի հետո փոխպատվաստել լրիվ նոր սիրտ` ամբողջությամբ:
Երիկամներ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ
Ինչպես և սիրտը, սրանք նույնպես, այսպես կոչված, համընդհանուր օրգաններ են: Այդ օրգաններում բջիջների խտությունն ամենամեծն է, այդ պատճառով էլ դրանք աճեցնելն ամենադժվարն է: Արդեն լուծված է գլխավոր հարցը. ինչպես անել, որպեսզի աճեցված բջիջները լյարդի կամ երիկամի ձև ստանան: Դրա համար վերցնում են օրգանի ձևի մատրիցան, տեղավորում են կենսառեակտորի մեջ և այն սկսում են լցնել բջիջներով:
Միզապարկ
Փորձանոթից ստացված ամենաառաջին օրգանն է: Այսօր սեփական «նոր» միզապարկի աճեցում ու փոխպատվաստում արդեն կատարվել է մի քանի տասնյակ ամերիկացիների:
Վերին ծնոտ
Ֆինլանդիայի Տամպերի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտի մասնագետները կարողացել են աճեցնել մարդու վերին ծնոտը… նրա սեփական որովայնի խոռոչում: Նրանք ցողունային բջիջները տեղադրել են կալցիումի ֆոսֆատից արհեստական մատրիցայի վրա և այն կարել են տղամարդու որովայնում: Ինն ամիս հետո ծնոտը հանել են և փոխպատվաստել սեփականի փոխարեն, որը հեռացրել էին ուռուցքի պատճառով:
Աչքի ցանցենի, գլխուղեղի նյարդային հյուսվածք
Այս ոլորտում ևս լուրջ հաջողություններ կան, բայց դեռ ծանրակշիռ արդյունքների մասին խոսելը վաղ է:
Ինչպես է դա կատարվում
Արհեստական օրգաններ ստեղծելը հնարավոր դարձավ մոտ 10 տարի առաջ, շնորհիվ կենսաինժեներային տեխնոլոգիայի զարգացման: Օրգաններն աճեցնելու համար օգտագործում են հիվանդից վերցված ցողունային բջիջները: Վերջերս մշակված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս վերածրագրավորել չափահաս մարդու ցողունային բջիջներն այնպես, որպեսզի դրանցից հնարավոր լինի ստանալ ցանկացած օրգան:
Այս բնագավառում ամենահայտնի գիտնականը Էնթոնի Աթալան է, ում 2011 թվականին Տարվա բժիշկ են ճանաչել: Նա ղեկավարում է ԱՄՆ-ի Վեյք-Սիթիի Ռեգեներատիվ բժշկության ինստիտուտը: Նրա ղեկավարությամբ էլ12 տարի առաջ ստեղծվեց առաջին արհեստական օրգանը` միզապարկը: Սկզբից Աթալան և իր գործընկերները ստեղծեցին արհեստական մատրիցան կենսահամատեղելի նյութերից: Հետո պացիենտից վերցրեցին միզապարկի առողջ ցողունային բջիջները և տեղափոխեցին հիմնակմախքի վրա. մի մասը ներսից, մյուս մասը դրսից. 6-8 շաբաթ հետո օրգանը պատրաստ էր փոխպատվաստման համար:
«Ինձ սովորեցրել էին, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում,- այնուհետև հիշում է Աթալան: - Եվ որքան էինք մենք զարմացել, երբ հետևում էինք, թե մեր ձեռքով փոխպատվաստված միզապարկը ինչպես է ծածկվում նյարդային բջիջների ցանցով: Դա նշանակում էր, որ այն հաղորդակցվելու է գլխուղեղի հետ և աշխատելու է այնպես, ինչպես առողջ մարդու մոտ: Զարմանալին այն է, որ շատ ճշմարտություններ, որոնք դեռ 20 տարի առաջ անսասան էին թվում, հերքվեցին, և այժմ մեր դեմ բաց են ապագայի դռները»:
Հիմնակմախքի ստեղծման համար կիրառվում են դոնորական կամ արհեստական հյուսվածքներ, նույնիսկ ածխածնային նանոխողովակներ, որոնք տասնյակ անգամ ամուր և անխոցելի են պողպատից: Միայն թե հասկանալի չէ, թե նման մարդու հետ, հարկ եղած դեպքում, ինչպես է վարվելու բժիշկը, օրինակ, վիրաբույժը: Հիմնակմախքի համար նաև մաշկ են աճեցրել սարդոստայնից, բայց այն դեռ մարդու համար չեն օգտագործել:
Իսկ ամենաառաջատար տեխնոլոգիան օրգանների տպումն է, որի հեղինակը նույնպես Աթալան է: Մեթոդը ստեղծված է օրգաններ ստանալու համար, հատկապես խողովակավոր օրգանների համար: (Մեթոդի մասին մանրամասն կարդացեք ՙԱԼ՚-ի 2012 թվի թիվ 1 համարում (4-րդ էջ): Սկզբնական փորձերի ժամանակ սովորական պրինտերն էին օգտագործում, իսկ հետո, իհարկե, հատուկ պրինտեր մշակեցին:
Սկզբունքը շատ հասարակ է, ինչպես ամեն մի հանճարեղ բանի: Քարթրիջները տարբեր գույնի թանաքի փոխարեն լիցքավորեցին ցողունային բջիջների տարբեր տեսակների նյութերով: Համակարգիչը ստեղծում է օրգանի կառուցվածքը և տպագրության ռեժիմը տալիս է, բնականաբար, սովորական տպագրությունից շատ ավելի բարդ է, այն բազմաթիվ շերտեր ունի, որոնց շնորհիվ էլ ստացվում է ծավալը: Հետո այդ ամենը սերտաճելու է: Արդեն հաջողվել է ՙտպել՚ արյունատար անոթներ, այդ թվում և բարդ ճյուղավորում ունեցող:
Կարդացեք նաև
Երբեմն տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ ինչ որ մեկը հարություն է առել, այնինչ բժիշկներն արդեն արձանագրել էին նրա մահը...
- Էլիաս Հոուվ: Կարի մեքենայի ստեղծողի վրա երազում հարձակվել ու գերի է վերցրել վայրի մարդկանց ամբոխը: Էլիասն ուշադրություն էր դարձրել, որ այդ մարդկանց նիզակները եզրերին ասեղի անցք ունեն: Նա օգտագործեց այս գաղափարը...
Որոշ գիտական բացահայտումներ կարող են լրջորեն ազդել առողջապահության ընդհանուր ոլորտի եւ, մասնավորապես, մեր առողջության...
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է...
75-ամյա գերմանացի գիտնական Կլաուս Սամեսը ինքն իրեն կրիոկոնսերվացիայի կենթարկի, ինչը օրգանիզմի կենսաբանական գործառույթների սառեցում է ենթադրում...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ մարդիկ ծնվում առանց մատնահետքերի: Պատճառը հազվադեպ գենետիկ մուտացիան է, հաղորդում է Rosbalt-ը...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
Վեց ոտքերով լույսաշխարհ եկած նորածնին փրկել են պակիստանցի բժիշկները, ովքեր հաջողությամբ իրականացրել են վիրահատությունը: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ներկայումս փոքրիկի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն